Բնագիտություն

Մեր տեղը տիեզերքում` Արեգակնային համակարգի մոլորակները:Սատուրն

Image result for Սատուրնի մասին

Սատուրն կամ Երևակ, արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտությունում անվանվել է Երևակ։ Մոլորակի միջազգային անվանումը տրվել է Հռոմեական Սատուրն աստծո անունից, մոլորակի աստղագիտական նշանն է (), որը իրենից ներկայացնում է աստծո մանգաղը։

Սատուրնը գազային հսկա է, մոտ ինը անգամ Երկրից մեծ միջին շառավղով։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով, սա բերում է մոլորակի վրա տարվա եղանակների փոփոխության։

Սատուրնի միջին խտությունը կազմում է 700 կգ/մ³։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Մոլորակի խտությունը կազմում է Երկրի խտության մեկ երրորդ մասը, սակայն իր չափերի հաշվին այն ավելին քան 95 անգամ ծանր է Երկրից:

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից՝ գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է մետաղական ջրածնի շերտով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ ջրածնի և հեղուկ հելիումի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ՝ կազմված գազային վիճակի ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000 կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։

Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117 °C, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան ստանում է Արեգակից։ Մոլորակը տեսանելի լույսում երևում է խամրած դեղին գույնի նրա մթնոլորտի վերին շերտերում ամոնիակի բյուրեղների առկայության պատճառով։ Ենթադրվում է, որ մոլորակի մագնիսական դաշտը ծագում է նրա միջուկում առկա մետաղական ջրածնի շերտում գոյացող էլեկտրական հոսանքի պատճառով։ Սատուրնի մագնիսական դաշտը մի փոքր ավելի թույլ է քան Երկրինը, և մոտ քսան անգամ թույլ է Յուպիտերինից։ Սատուրնի արտաքին մթնոլորտը դիտարկելիս թվում է հանգիստ և միատարր, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ այստեղ հայտնվում են երկարաժամկետ ձևավորումներ։ Մոլորակի վրա քամու արագությունը կարող է հասնել 1800 կմ/ժ-ի, Ավելի արագ քան Յուպիտերի վրա, սակայն զիջում է Նեպտունին։

Սատուրնը ունի լավ տեսանելի օղակների համակարգ, որը բաղկացած է ինը հիմնական օղակներից և երեք ընդհատվող աղեղներից։ Օղակները հիմնականում կազմված են սառույցից քարե բեկորների հավելումներով։ Այս պահին հայտնի են մոլորակի վաթսուներկու բնական արբանյակներ, որոնցից 53-ը ունեն պաշտոնական անուններ։ Այստեղ հաշվի չեն առնվում օղակների համակարգում գտնվող հարյուրավոր «լուսնիկները»։ Տիտանը, Սատուրնի ամենամեծ, և Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է, այն ավելի մեծ է քան Մերկուրի մոլորակը, և միակ Արեգակնային համակարգի արբանյակն է որը պահպանում է խիտ մթնոլորտ։

Advertisements
Բնագիտություն

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ>>-անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները.

 

  • Բնական գիտությունները  և  նրանց   ուսումնասիրությունների  առարկան
  • Նշանավոր գիտնականներ,  նաև  հայ  գիտնականներ,  նրանց  կատարած  հայտնագործությունները
  • Մեր տեղը  տիեզերքում` Արեգակնային  համակարգի  մոլորակները
  • Երկիր մոլորակ, Լուսին
  • Բնական և  տեխնածին  աղետներ
Բնագիտություն

Բնական գիտությունները և նրանց ուսումնասիրությունների առարկան:Հարցաշար` «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» 22.11.20

  • Ի՞նչ է  բնությունը: Որո՞նք  են  բնության  բաղադրիչները:
  • Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
  • Ի՞նչու է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
  • Որպեսզի մարդիկ կարողանան օգտվել բնության բարիքներից և այդպես բարելավել մեր կյանքը:
  • Ինչպիսի՞ բնական  գիտություններ  գիտեք, որո՞նք  են  նրանց   ուսումնասիրությունների  առարկան:
  • Ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն, քիմիա և այլն:
  • Որո՞նք են  բնության  ուսումնասիրման  գիտական  մեթոդները: Ի՞նչ  գործիքներ  և  չափիչ  սարքեր  գիտեք:
  • Աստղադիտակ, մանրադիտակ, ամպերաչափ, վոլտաչափ:
  • Ի՞նչ նշանավոր  գիտնականներ  գիտեք,  նաև  հայ  գիտնականներ:
  • Վիկտոր Համբարձումյան, Էդուարդ Ղազարյան, Աշոտ Պետրոսյան, Էդուարդ Մանուկյան, Նիկոլայ Մանուկյան:
  • Ինչպիսի՞ կարևորագույն հայտնագործություններ  գիտեք, որոնք  մարդկանց  կյանքը  դարձրել  են բարեկեցիկ:
  • Համակագիչներ, հեռուստացույցեր, հեռախոսներ և այլն:
Բնագիտություն

Երկիր մոլորակ, Լուսին:Լուսնի փուլերը

700px-Moon_phases_hyԼուսնի փուլեր, Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306 օրվա։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։ Պարզվում է՝ մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ, և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում։ Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը։ Այսինքն՝ Նախահայկյան օրացույցը, որը գոյություն է ունեցել մեր նախահոր՝ Հայկի կերպարից էլ առաջ, պահպանվել է նաև մեր հրաշապատում հեքիաթներում։

Բնագիտություն

Արեգակնային համակարգ: Արեգակ, մոլորակներ

Արեգակը միայնակ աստղ չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որր հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ րնդերքում հաս­նում է մինչե 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ’ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքր Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, րստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակն րնդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջր պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

Գրականություն

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑԻ «ՆԵՐՄԱՆ ԱՂՈԹՔԸ»

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։
Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։
— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։


Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…
Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…
Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։
Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց֊կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։
— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։
— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։
Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.
— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։
Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։
Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։
— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։
Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս֊կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։
Տրտում, շատ տրտում էի․․․
Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։
Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։
Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։
Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։
Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։
Խնձորը առնելեն ետք… փախավ…
Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.
— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։
Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։
Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։
— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։
Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.
«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։
Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.
— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոս- այստեղ

Հոն- այնտեղ

Ատեն- ժամանակ

Դրացի- հարևան

Գլտորելով- գլորվելով

Աղվորիկ- գեղեցիկ

Խածնել- կծել

Զինք- իրեն

Խոժոռ-մռայլ

Մոգական- կախարդական

Պագնել- համբույրով

Զիս- ինձ

Զրուցած էր- զրուցել էր

Բերած էին — բերել էին

Կազդեին- ազդում էին

Կկենար- ապրում էր

Չէի տեսնար- չէի տեսնում

Չէի հարցար- չէի հարցնում

Գացի- գալ

Մոտեցուցի- մոտեցրել

Մի թողուր- մի թող

2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելահայերեն դարձրո՛ւ:

Օրինակներ՝ դաստիարակած էր- դաստիարակել էր
                        կը դիտե-դիտում է
                        տղոց- տղաներ
                        տարի-տարա
                        աղջիկ մը-մի աղջիկ
ա) 
Հոս- այստեղ,Հոն-այնտեղ,Ատեն- ժամանակ,Դրացի- հարևան,Գլտորելով- գլորվելով,Աղվորիկ- գեղեցիկ,Խածնել- կծել,Զինք- իրեն,Խոժոռ-մռայլ,Մոգական- կախարդական,Պագնել- համբույրով,Զիս- ինձ,Զրուցած էր- զրուցել էր,Բերած էին — բերել էին,Կազդեին- ազդում էին,Կկենար- ապրում էր,Չէի տեսնար- չէի տեսնում ,Չէի հարցար- չէի հարցնում,Գացի- գալ,Մոտեցուցի- մոտեցրել,Մի թողուր- մի թող։


բ) Քաղցր սարսուռ մը- դող, հանդիսավորություն մ՛ունեին- հանդիսավորությամբ ունեին, մեկ-երկու օրեն- մեկ-մեկ երկու օրից, վարդի թուփերու ետինվերդի թփերի ետևում, համբուրեցի զինքը- համբուրեցի իրեն, ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել- ուզեցի Զարուհին վերջին նվերը անել, Զարուն համբուրելուս վախեն-Զարուհուն համբուրելու վախից:
3. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:

Նա լսում և հարգում էր  իր մորը։ Պաշտում էր այն ինչ իրոք կարևոր մայրիկի համար և ինքն էլ էր ցանկանում լինել նրա նման դաստիարակված և աստվածասեր քրիստոնյա։
4. Փորձի՛ր նույնքան սեղմ, հակիրճ և պատկերավոր նկարագրել որևէ մեկին:

Էկոլոգիա

ՁԱՅՆ ԵՒ ԱՂՄՈՒԿ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ձայն հասկացությունը , որպես կանոն , ասոցացվում է մարդու լսողական զգացողությունների հետ , որը նորմալ լսողություն ունի : Լսողական զգացողությունները առաջ են գալիս առաձգական միջավայրի տատանումներից , որոնք իրենցից ներկայացնում են գազանման , հեղուկ կամ պինդ միջավայրում տարածվող և մարդու լսողության ապարատի վրա ազդող մեխանիկական տատանումներ : Ընդ որում , միջավայրի այդ տատանումները որպես ձայն ընկալվում են միայն հաճախականությունների որոշակի միջակայքում` 16Հց-ից 20ԿՀց և մարդու լսելիության շեմը գերազանցող ձայնային ճնշումների դեպքում:

Լսելիության դիապազոնից ցածր և բարձր ընկած միջավայրի տատանման հաճախականությունները կոչվում են , համապատասխանաբար , ինֆրաձայնային և ուլտրաձայնային , կապ չունեն մարդու լսողական զգացողությունների հետ և ընկալվում են որպես միջավայրի ֆիզիկական ազդեցություններ : Մարդու օրգանիզմի առաձգական միջավայրի մասնիկների ձայնային տատանումները բարդ բնույթ ունեն և կարող են ներկայացվել որպես ժամանակի ֆունկցիա` a=a(t): Պարզագույն պրոցեսը նկարագրվում է սինուսոիդով :

a(t)=amaxsinwt

Որտեղ amax -տատանումների լայնույթն է , w=2пf-անկյունային հաճախությունը , f-տատանումների հաճախությունը : Ձայնային ալիքը բնութագրող հիմնական պարամետրերն են հանդիսանում` ձայնային ալիքի երկարությունը , ալիքի տարածման արագությունը, տատանման հաճախությունը , ձայնային ճնշումը , ձայնի ինտենսիվությունը :

Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։ Աղմուկի ազդեցության տակ մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգ